Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Հռոմի Պապը դուրս է եկել հավատացյալներին ողջունելու

Կորոնավիրուսի տարածման պատճառով Վատիկանի ձեռնարկած  արտակարգ միջոցառումներից հետո առաջին անգամ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մոտեցել է Առաքելական պալատի պատուհանին՝ ողջունելու Հռոմի Սբ Պետրոսի հրապարակում հավաքված կաթոլիկներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավատացյալները ողջունել են Հռոմի Պապին ծափահարություններով եւ ուրախ բացականչություններով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դուրս գալն ուղեկցվել է զանգերի ղողանջով:

Վերջին անգամ Հռոմի Պապն իր նստավայրից հավատացյալներին ողջունել է մարտի 8-ին, իսկ դրանից հետո հավատացյալներին նա դիմել է առցանց հեռարձակմամբ:

Մայիսի 18-ին Վատիկանը պաշտոնապես թույլատրեց հավատացյալներին այցելել Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակ:

Այս թեմայով
am