«Երեխան կարմիր գիծ է, այ իդիոտներ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխան կարմիր գիծ է, այ իդիոտներ:

Իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել

Նախօրեին ինչ-որ անհասկանալի մարդաբանական տեսակներ հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու էդ իդիոտներից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային:
Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը:
Ու հիմա ոնց որ արդեն չեմ հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն:
Հիմա ինչ՝ մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ ինքնադատաստանների և 3 միլիոն վարչապետերի հինավուրց օրրանում:
Տպավորություն է, որ շատ, ընդհուպ մոտենում ենք Բակունինի կոնցեպտին՝ պետության «ոչնչացման» և առանց պետության հասարակության ինքնակառավարմանը:
Կարճ ասած՝ անարխիային:
Ի դեպ, քաղաքական և իրավական ռազբորկաներում գոնե երեխաներին հանգիստ էին թողնում, որովհետև կար մի STOP, որից այն կողմ անգամ ամենադեգեներատը չէր անցնում: Քաղմասներում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանի ոստիկանությունում բռնության դեպք:
Էս անարխիան ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիրգան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով: Ի դեպ, քաջարանյան բռնարարքի դեպքում ոչ թե պիտի ծառայողական քննություն սկսել, այլ անհապաղ քրեական գործ պիտի հարուցել:
Ու, մեկ էլ շատ ապրեն Տիգրան Աթանեսյանի անչափահաս որդիները, որ իրենց տղամարդու պես պահեցին»:

Այս թեմայով
am