Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան, առհասարակ, պատկերացնել հնարավոր չէ. Քոչարյանի փաստաբանները ետ են վերցրել բողոքները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ետ են վերցրել նրա խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Արմեն Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան, առհասարակ, պատկերացնել հնարավոր չէ: Օբյեկտիվ հիմքեր կան այստեղ, որոնցից մեկը Արմեն Դանիելյանի կողմից ընդհարապես արդարադատություն չիրականացվնելն է դրա հետ մեկտեղ նաեւ իրավունքների կոպտագույն խախտումներ թույլ տալն է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով»,- ասաց նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։ 

Այս թեմայով
am