Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

Այսօր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները հանդիպեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս ամսին հայտնում են կուոսակցության ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Արցախի անվտանգության, բանակցային գործընթացի, Արցախի Հանրապետության սուբեյկտայնության բարձրացման և այլ հարցերի շուրջ։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, շեշտելով, որ որպես ընդդիմադիր ուժ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերի իրականացմանը, վերահսկելու է իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

Այս թեմայով
am