«Էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի»․ վարչապետը կատակեց

Վերին Դվին այցի ժամանակ վարչապետը հետաքրքրվեց՝ հակակարկտային համակարգն արդարացնո՞ւմ է սպասելիքները և առհասարակ, այս տարվա ծիրանի բերքից գո՞հ են։ «Տեղեր կա՝ լավ ա, տեղեր կա՝ չէ»,- ասաց գյուղատնտեսներից մեկը։ «Հենա, լավ էլ բռնել ա, էս ճյուղի վրա մի քիչ էլ ավել բերք լիներ, ճյուղերը կկոտրվեին․․․ Բացատրեք, ո՞նց ա էս ծառի վրա կա, ու ասում եք՝ 10 մետր էն կողմ չկա»,- ասաց Փաշինյանը։ Հարցին արձագանքեց մասնագետը․ «Հատվածական են մշակել, որտեղ լավ մշակել են, ընդեղ կա, որտեղ չէ՝ չկա», ինչից հետո վարչապետը կատակեց․ «Լսեցի՞ք պատասխանը․․․ չէ, բայց ես ամեն դեպքում գիտեմ ճիշտ պատասխանը՝ էս ծառի տերը հաստատ վերևներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ ա, կամ․․․»։

Այս թեմայով
am