Թող ոչ մի փնթի կառավարություն չփորձի համավարակի տարածումը, իր մեղքը բարդել ժողովրդի վրա. Սուրեն Սուրենյանց

Այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնողխմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն  անդրադարձավկորոնավիրուսի պայմաններում մեր կառավարության ձեռնարկկախկանխարգելիչ  քայլերին ու պայքարի միջոցներին:

«Կառավարությունը ձախողեց կորոնավիրոյսի կանխարգելմանգործընթացը: Այն ժամանակ, երբ  աշխարհի տարբեր  երկրներումմարդիկ էին  մահանում այս վիրուսից, ԱՀԿ-ն հայտարարում  էրպանդեմիայի մասին, իշխող կուսակցությունը զբաղված էր ԱՅՈ-ի  քարոզարշավով: 

Առողջապահության  նախարարը բավական անլուրջ  վերաբերվեցայս վիրուսին, իսկ վարչապետն այն հասցրեց ժողովրդականբանահյուսության մակարդակի` ասելով, որ պինցետով ու տնկանարաղով կարելի  է ձերբազատվել կորոնավկրուսից»,-  նշեց ՍուրենՍուրենյանցը: 

Ըստ նրա` արտակարգ դրությունը,  ազատ  տեղաշարժիարգելափակումը ևս ատանձնապես արդյունավետ չեղավ, քանի որկարանտինի օրերին ևս փողոցներում կարելի էր տեսնել բազմաթիվքաղաքացիների:

Սուրեն Սուրենյանցի խոսքով`  եթե արտակարգ դրությունն այսքանմեղմվել է, հանվել են բազում սահմանափակումներ,  ապա այլևսանիմաստ է արտակարգ ռեժիմի շարունակությունը: 

Ըստ նրա` այժմ իշխանությունները արտակարգ դրությունըծառայեցնում են իրենց քաղաքական օրակարգին, չէ՞  որ ի վերջո դեռհստակ չէ, թե  երբ ու ինչպես պետք  է հանրաքվեն անցկացվի, Վենետիկի հանձնաժողովը պետք  է արձագանքի. դեռ ժամանակ  էպետք:

«Այսօր սահմանափակված է մարդկանց գործունեությունըքաղաքականության մեջ. չի կարելի կուսակցություն հիմնել կամ, ասենք, հավաքներ կազմակերպել: Եթե մարդիկաշխատասենյակներում մարդիկ աշխատում են և գործում էերթուղային տրանսպորտը, ապա մյուս սահմանափակումներն ինչո՞ւ  են մնացել.  սա պարզապես պարադոքս է:

Մի փաստ ևս. փորձում են ցույց տալ, որ  ժողովուրդն անկարգապահու փնթի  է, ուստի համավարակը տարածվել է: Թող ոչ մի փնթիկառավարություն չփորձի համավարակի տարածումը, իր մեղքը  բարդել  ժողովրդի  վրա:  Այս ժողովուրդն  իր կարգապահությամբ էհաղթանակ տարել արցախյան պատերազմում: Չի կարելի փնթի ուանուշադիր համարել հայ ժողովիդին: 

Վրացիների կենցաղավարությունը շատ նման է հայերիկենցաղավարությանը: Այդ ինչպես է ստացվում, որ իրադրությունը  Վրաստանում ու Հայաստանում այսքան տարբեր  են:

 Իշխանությունները  հորդորում են դիմակ ու ձեռնոց դնել, սոցիալական հեռավորություն պահպանել: Բայց, սոցիալականցանցերում լուսանկարներ տարածվեցին, տեսանք, որ իշխանությաններկայացուցիչները` 

Հայաստանի ու Արցախի էլիտան քեֆ էր անում. չի կարելիհակասոցիալական վարքագծով մարդկանց սոցիածականպատասխանատվության խրատներ տալ»,- նշեց ՍուրենՍուրենյանցը:

MegaNews.am-ի  թղթակցի հարցին`  կորոնավիրուսից հետո  Հայաստանը բազում կառույցների ու պետությունների կողմիցՀայաստանն աջակցություն է ստացել. արդյո՞ք  այդ գումարներնարդյունավետ են ծախսվում,  ինչո՞ւ կատարվող ծախսերի ցանկը  թափանցիկորեն չեն ներկայացվում հանրությունը,  բանախոսը  պատասխանեց.  «Այս իշխանությունը միայն կերուխում անելիս   է  թափանցիկ, իսկ մնացած հարցերում թափանցիկությունը չիըարբերվում ՀՀԿ-ի թափանցիկությունից:   

Օրերս  «Հետք» պարբերականում   կարդացի մի հրապարակում, որում  լրագրողները փորձել էին պարզել` Հայաստանն ինչգումարներ է ստացել`  համավարակի դեմ պայքարելու համար ուինչպես են դրանք  ծախսվել,  բայց ոչ մի հստակ պատասխան չէինտրամադրել  այս լրատվամիջոցին: Այնպես որ, այս հարցում ևսթափանցիկություն չկա»:

Այս թեմայով
am