«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան։ Լեգենդար մաեստրոն, որը մյուս կատարողներից տարբերվում էր իր խորությամբ ու մարդկանց հոգու խորքը մտնելու կարողությամբ, շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի սրտում։

Հոր ծննդյան օրվա առիթով Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Շառլ Ազնավուրի դուստրը։

Սեդա Ազնավուրն, ի դեպ, հաճախ է կիսվում մեծանուն հայի վերաբերյալ հրապարակումներով։ Նրա էջում կարելի է ինչպես ընտանեկան, այնպես էլ շանսոնյեի գործունեությանը վերաբերող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր ու լուսանկարներ գտնել։

Այս թեմայով
am