Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը, իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»:

Այս թեմայով
am