Չինաստանը ծրագրում է այս տարի լիովին վերացնել աղքատությունը

Չինաստանը, չնայած կորոնավիրուսային պանդեմիային և տնտեսության վրա դրա բացասական ազդեցությանը, մտադիր է այս տարի լիովին վերացնել աղքատությունը։ Այս մասին ասված է զեկույցում, որն ընթերցել է վարչապետ Լի Կեցյանը երկրի գլխավոր օրենսդիր մարմնի նստաշրջանի բացմանը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք կհաղթենք աղքատության դեմ պայքարում»,-հայտարարել է Լի Կեցյանը։

Նա նաև նշել է, որ այս տարի իշխանությունները մտադիր են «վերակենդանացնել» գյուղական շրջանները, ապահովել կենսապայմաններ։

Մինչև տարեվերջ Չինաստանը պետք է ազատվի ավելի քան 1000 գյուղերում առկա աղքատությունից՝ դառնալով աշխարհում առաջին պետությունը, որն իր տարածքում վերացրած կլինի աղքատություն ասվածը։

«Կստեղծվի ավելի քան 9 մլն աշխատատեղ։ Քաղաքային գործազրկության մակարդակը կպահպանվի մոտ 5․5 տոկոսի շեմին»,-ասվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման 2020 թվականի պլանում, որը ներկայացվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի բացմանը։

Այս թեմայով
am