Կորոնավիրուսն աշխարհում ավելի քան 334 հազար մարդու կյանք է խլել․ Worldometer

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 5,197,736 մարդ, ապաքինվել է 2,082,626-ը, մահացել՝ 334,672-ը։ Ներկայում աշխարհում կա 2,780,438 ակտիվ դեպք։ Պացիենտների 2 տոկոսի վիճակը ծանր է։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,620,902 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Ռուսաստանը (317,554), Բրազիլիան (310,921), Իսպանիան (280,117),  Մեծ Բրիտանիան (250,908)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 96,354 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (36,042), Իտալիան (32,486), Ֆրանսիան (28,215) և Իսպանիան (27,940)։

Այս թեմայով
am