Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախկին ու նորընտիր նախագահների հետ

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին եւ նորընտիր նախագահների հետ։ Այս մասին գրում է Անթիլիասի կայքէջում։

Բակո Սահակյանի հետ զրույցում անդրադարձ է եղել անցած տարիների ընթացքում Արցախի առավել հզորացման հարցում իրենց սերտ գործակցությանը։

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։ Նորընտիր նախագահը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի մայրավանք, ինչպես նաեւ հիշատակել Արցախի բարգավաճման գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։

Այս թեմայով
am