ԱԱԾ -ն բերման է ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին

Մայիսի 21-ին վաղ առավոտյան Երևանի Կենտրոնից՝ Բուզանդ 13 հասցեի նորակառույց շենքից, ԱԱԾմի խումբ զինված աշխատակիցներ բերման են ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին՝Արսեն Մկրտչյանին։

Գրում է՝ factor.am-ը։ Մկրտչյանը Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկն է և մեծազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։ Նա 2017-ին ՌԴ-ում խոշոր չափերիթմրանյութեր պահելու համար դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Թե ինչգործի շրջանակներում է Մկրտչյանը բերման ենթարկվել, դեռևս հայտնի չէ։ ԱԱԾ-իցխոստացան պարզաբանում տալ մեկ ժամվա ընթացքում։ 

Ստանալուն պես այնկհրապարակենք։ Ի դեպ, հավելենք, որ բերման ենթարկելու պրոցեսը հարթ չի ընթացել. մեզհասած տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները բռնություն են կիրառել շենքիանվտանգության աշխատակցի նկատմամբ, որը միանգամից թույլ չի տվել ԱԱԾաշխատակիցներին մուտք գործել։ Լիլիթ Շաբոյան 

Սկզբնաղբյուր՝ factor.am

 

Այս թեմայով
am