Թոքերի 70% ախտահարում ունեցող 91-ամյա կինն այսօր դուրս է գրվել

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Սրբուհի տատիկն է՝ 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը։
Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին՝ մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից»:

 

Այս թեմայով
am