Երեկ և այսօր կանչվել եմ ԱԱԾ՝ զրույցի. ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյան

 Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, թե հարցաքննություն չի եղել:

Թամրազյանը չհայտնեց՝ ինչ պատճառով է ԱԱԾ-ում զրույցի եղել: Հարցին՝ դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանն ասաց, թե դա այս պահին չի ցանկանում մեկնաբանել:

Հիշեցնենք՝ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։

Այս թեմայով
am