Իտալական մաֆիայի ներկայացուցիչները պետությունից օգնություն են ստացել. РИА Новости

Իտալական խոշոր մաֆիոզ խմբավորման հարյուրից ավելի ներկայացուցիչներ անհիմն կերպով մի քանի ամիս ստացել են աղքատների համար նախատեսված պետական ​​նպաստները: Նպաստ ստացողներից են Ռոբերտո Պաննունցիի՝ «իտալական Պաբլո Էսկոբարի» երեխաները: Պաննունցին համարվում է աշխարհում կոկաինի խոշորագույն մատակարարներից մեկը: Նա  միշտ պարծեցել է, որ ինքը ոչ թե հաշվում, այլ կշռում է փողը, գրում է La Repubblica թերթը:

Մաֆիայի պարագլուխը ձերբակալվել է 2013-ին, նրա որդին էլ, որ բանտարկվել էր կոկաինի մաքսանենգության համար, 2018-ին բանտից դուրս գալուց հետո դիմել է քաղաքացիական եկամտի համար:

Հանցագործ կլանների ներկայացուցիչներին հաջողվել է ստանալ 516 հազար եվրո վճարում: Ավելի քան 470 հազար եվրո վճարումներն էլ արգելափակված են: Այս գումարները պետք է վերադարձվեն գանձարան:

 

Այս թեմայով
am