Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը. Deutsche Welle

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Դոնբասում պատերազմը դադարեցնելու հարցով ուղիղ բանակցություններ վարել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: «Չնայած հասարակությունը այլ կերպ է գնահատում նախագահներ Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցությունները, ես վստահ եմ, որ մենք պետք է դա անենք Մինսկի խմբին զուգահեռ»,- ասել է Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում, մայիսի 20-ին՝ երդմնակալությունից ուղիղ մեկ տարի անց:

Ուկրաինայի պետության ղեկավարը հույս ունի, որ ուղիղ բանակցությունները հաջողություն կունենան: «Կան խնդիրներ, որոնք հնարավոր է հասկանալ, ինչպես նաև կան պատասխաններ, որոնք կարելի է լսել միայն դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Այդ դեպքում կարող ես հարյուրտոկոսանոց եզրակացություններ անել և գնալ մեկ այլ ծրագրով»,- նշել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացը դանդաղել է: Հետևաբար, ինքն իրեն տվել է ևս մի քանի ամիս՝ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու ճանապարհին հաջողության հասնելու համար:

Այս թեմայով
am