Քննարկվել է ֆիզիկական անձանց փոստով դեղ ներմուծելու հարցը

Այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված չեն կամ գրանցված են, բայց տվյալ պահին երկրում չկան, առողջապահության նախարարությունն առաջարկում է միջազգային փոստային փոխադրումներով դրանք ներմուծելու հնարավորություն տալ նաև ֆիզիկական անձանց:

Հարցն այսօր քննարկվել է Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում: Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակների անկանխիկ վճարումը պարտադիր դարձնել ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես ավելի վաղ որոշվել էր, այլ՝ սեպտեմբերից:

Այս թեմայով
am