Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները․ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է

«Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները Նախջևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Քարամ Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այսօրվա զորավարժությունների սցենարով գործի է դրվել նաև կապի միջոցները, որոնք գործում են ռադիո-էլեկտրոնային խլացուցիչների պայմաններում։ Նախիջևանի կայազորի զորքերին , ըստ զորավարժության սցենարի, օգնության են հասնում այլ զորքեր։ Եվ հենց այստեղ մարտ վարողները և օգնության հասնողները փոխանակվում են ինֆորմացիայով։ Այնուհետև, հակառակորդի թիկունքում իրականացնում են դիվերսիոն գործողություններ, որից հետո հրթիռահրետանային զորքերը և ՀՕՊ-ը անցնում են ռազմական գործողությունների։
Ինչպես նաև զորքերի մանևրելու դրվագներ են ցուցադրվել։
Այստեղ ինձ հետաքրքրեց, թե խոսքն ինչ լրացուցիչ ուժերի մասին է, որ նաև պետք է ինֆորմացիոն փոխանակում լինի»։

Այս թեմայով
am