Իտալիայում 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) այսօր մի քանի առանցքային որոշումներ է ընդունել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:

A Սերիայի, B Սերիայի և C Սերիայի մրցաշրջանը կշարունակվի, իսկ D Սերիայի մրցաշրջանը կավարտվի ժամանակից շուտ: Բոլոր երեք լիգաներում 2019/20 մրցաշրջանի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 20-ը:

2020/21 մրցաշրջանն Իտալիայում կմեկնարկի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ:

Այս թեմայով
am