Վրաստանում այլեւս արտակարգ դրության եւ պարետային ժամի անհրաժեշտություն չկա. Գախարիա

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Կախեթիայում գտնվող երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Նա միաժամանակ նշել է, որ երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Նա նաեւ քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումներին եւ մասնագետների հանձնարարականներին հետեւել նաեւ արտակարգ դրության չեղարկումից հետո:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու եւ երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք:

Ուստի մեզ այդ սահմանափակումները պետք են, սակայն արտակարգ դրությունն ու պարետային ժամը պետք չեն, այս պատճառով մենք դիմել ենք խորհրդարանին, որ այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ եւ ուղղված կոնկրետ նպատակների»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Վրաստանի կառավարությունն առաջարկում է օրենսդրության մեջ 

Այս թեմայով
am