Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք. մարզպետ

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից եւ նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։ Կա վարկած, թե որտեղից է եկել վարակը։ Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։

Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր։

Այս թեմայով
am