Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղի տներից մեկում բռնկված հրդեհը

Մայիսի 19-ին՝ ժամը 22:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպմանբաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22/1 երկհարկանի տան երկրորդ հարկում՝ հյուրասենյակում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մարվել է ժամը 23։04-ին։ Այրվել է բազմոց և մեկ պահարան՝ մասամբ։

Այս թեմայով
am