Նիդերլանդներում գրանցվել է ջրաքիսից մարդուն կորոնավիրուսի փոխանցման դեպք

Նիդերլանդների գյուղատնտեսության նախարար Կարոլա Սկոուտենը հայտնել է անասնաբուծական ֆերմայում ջրաքիսից մարդուն կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավարին նամակին, որը հասցեգրված է երկրի խորհրդարանին։

Ապրիլին Հյուսիսային Բրաբանտ նահանգի 2 ֆերմաների ջրաքիսների մոտ հաստատվել էր կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այդ ժամանակ նախարարությունը սահմանափակել էր հասանելիությունը ֆերմաներին, սակայն հայտարարել, որ կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման ռիսկ չկա։ Նամակում Սկոուտենը խոստովանել է խորհրդատվական սխալները, սակայն նշել է, որ կենդանուց մարդուն վարակի փոխանցման ռիսկը, միևնույնն է, գնահատվում է մինիմալ։

Այս թեմայով
am