«Կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան, ունեցե՛ք մոտներդ»․ ԱԺ նախագահ

«Քննարկում ենք՝ կարող է դեմքին չլինի, պայուսակում լինի, փակ տարածքում պարտադիր է, բայց էնտեղ տնտեսվարողը պետք է անի և այլն, և այլն։

Մարդն անվերջ կարող է մտածել իրավիճակ՝ ո՞նց կարա շրջանցի, բայց իմա՞ստը։ Սա արվում է մարդկանց պաշտպանելու համար։ Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպություններն ասում են՝ օգնում ա դիմակը, չորքեքշաբթի օրերը ասում են՝ չի օգնում, ոչ մեկը չգիտի, բայց փաստ ա, որ կա շանս, որ դիմակը կարա օգնի՝ փրկել կյանքեր։

Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան, ունեցե՛ք մոտներդ, ասում ա՝ չէ, ես հեսա մի բան կանեմ և այլն»,- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ 

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ առաջիկա ժամերին պատգամավորները պետք է գրավոր առաջարկներ ներկայացնեն։ Նիստը կշարունակվի 15։30-ից հետո։ 

Այս թեմայով
am