Կրակոցներ Երևանում

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել: 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողներն ու հետաքննիչը:

Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:

Կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան:

​​​​​​​

Այս թեմայով
am