Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 702 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 1-ով։

Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 456 քաղաքացի, մահացել՝ 12 հիվանդ: Կարանտինում է գտնվում 3 787 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 337 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

Այս թեմայով
am