Համայնքապետեր են կալանավորվելու. Իշխանությունն ազատվում է օտար «տարրերից»

«Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Գրում է՝ «Հրապարակ» թերթը:

Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ։ Գտե՞լ են։

«Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ապացույց կարող էին գտնել Կապանի քաղաքապետի տանը»։ Փարսյանին հարցրինք՝ իրեն համարո՞ւմ է օտար մարմին։ «Օտար մարմին չէի ասի, բայց որ իրենց քաղաքական թիմից չեմ` այո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am