2 մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոյի ձեռքում է, մյուսը՝ Լֆիկ Սամոյի․ հրապարակվեց Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր ուսումնասիրվեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև տեղի ունեցած նամակագրությունը։

Նշվեց, որ փետրվարի 1-ին Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքով նամակ է գրել Դավիթ Սանասարյանին, որտեղ խոսվել է հեմոդիալիզի սարքերի մասին։ Արսեն Թորոսյանը նամակում նշել է, թե անթույլատրելի է Սանասարյանի աշխատակիցների կողմից հեմոդիալիզի սարքերի չափանիշների գնման փոփոխությունը։ Առողջապահության նախարարը նշել է, թե ՊՎԾ աշխատակիցները փորձում են միլիոնավոր բնութագրեր փոփոխել, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին և հաղթել։

Ի պատասխան՝ Սանասարյանը գրել է, որ հեմոդիալիզի ոլորտում մենաշնորհ է եղել և իրենք փորձել են մրցակություն մտցնել շուկայում։ Սանասարյանը գրել է, որ սա առաջին ոչ խտրական մրցույթն է և որ այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի նաև գումար խնայել։ Նա նաև նշել է, որ գնման գործընթացներում չարաշահումների մասով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։

Թորոսյանը գրել է Սանասարյանին, որ անկախ ընկեր լինելուց այստեղ կարևոր է մարդկանց կյանքը և ոչ թե՝ գնումների «ախմախ» օրենքը։ Թորոսյանը նշել է, թե նախարարությունն ամեն ինչ անում է այդ մասով, մինչև անգամ փորձում են ելք գտնել, որպեսզի երիկամի փոխպատվաստում իրականացնեն, որպեսզի դիալիզի կարիք չլինի և նոր դիալիզի սարքեր են ձեռք բերել։ Սանասարյանն ի պատասխան վերոնշյալին գրել է, որ շուկայում մոնոպոլիա կա, որը երկու անձի ձեռքում է՝ Դոն Պիպոյի և Լֆիկ Սամոյի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Այս թեմայով
am