Խոշոր առևտրի կենտրոններն այսօրվանից բաց են․ ինչ կանոններ կգործեն

Երկու ամիս տևած դադարից հետ մայրաքաղաքի մոլերն, առևտրի կենտրոններն այսօրվանից աշխատելու են պատրաստ են ընդունել հաճախորդներին։

Կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունից հետո արգելվեց առևտրի կենտրոնների գործունեությունը, իսկ մոլերում գործում էին միայն սուպերմարկետները։ Իսկ ահա պարետատան որոշմամբ, այսօրվանից առևտրի կենտրոնները կաշխատեն՝ սակայն հետևելով անվտանգության կանոններին։

Առևտրի կենտրոնների գործունեության համար համապատասխան կանոններ են սահմանվել․ օրինակ բոլոր տարածքներում օրական առնվազն երկու անգամ պետք է ախտահանում ու օդափոխություն իրականացվի։ Պարերտատան պահանջով նաև աշխատողները օրական նվազագույնը երկու անգամ պետք է ջերմաչափվեն, հաճախակի լվացվեն, պարտադիր կրեն դիմակ և ձեռնոցներ։

Այսպիսով, ինչ կանոններ են առկա աևտրի կենտրոններում․
1. Ընդհանուր կանոններ.

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված
կանոնները: Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Տարածքի ախտահանումը.
1) Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ: Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

2) Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները և բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

3) Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով:

4) Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով:

5) Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով
համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

3) Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է հաճախորդների մուտքը տարածք առանց անհատական պաշտպանության
միջոցների՝ դիմակի և ձեռնոցների:

2) Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

3) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն.

4) Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու
նպատակով:

5) Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

 

 

Այս թեմայով
am