Նավթի համաշխարհային գներն ամսվա կտրվածքով ռեկորդ են գրանցել

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1․61 տոկոսով՝ հասնելով 33․36 դոլարի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 13-ից ի վեր։ WTI ամերիկյան թեթև նավթի արժեքը բարձրացել է 2․85 տոկոսով՝ հասնելով 30․36 դոլարի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նավթի գների աճի վրա ազդել է ապրիլի 12-ին «ՕՊԵԿ+»-ի անդամների կնքած համաձայնագիրը՝ հումքի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ։

Այս թեմայով
am