«Իջևանում բացվեց կարի արտադրամաս». Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։

Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում։

Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որն սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ»։

Այս թեմայով
am