Մեր մեջ ասած հանքարդյունաբերության սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են.Փաշինյան

Մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Meganews.am-ի այն  հարցին, թե ինչու՞ մոռացության տրվեց հրապարակելու հանքարդյունաբերությանսեփականատերերի ցանկը և արդյո՞ք ստեղծված տնտեսական ճգնաժամի պարագայումհանքարդյունաբերության դերը  որոշիչ չի լինելու մեզ համար, վարչապետը պատասխանեց։ 

Գիտեք մենք մոռացության չենք տվել, ընդհակառակը շատ կոնկրետ պրոցեսներ են տեղիունեցել և իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված օրենսդրականփոփոխություններ են տեղի ունեցել։  

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է, որ մետաղական օգտակարհանածոների, էդ ոլորտում ներգրաված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետէ սահմանվել 2020թ.-ի փետրվարի 20-ը  և այդ պրոցեսը նկատի ունեմ ընթացքի մեջ է։ Սա ըստէության ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում  նոր համակարգ է և այդ համակարգը դեռ պետք էաշխատի, կայանա  հայտարարագրան համակարգի իրական սեփականատերերի ևօրենսդրական փոփոխություններն էլ տեղի կունենան։ 

Բայց մեր մեջ ասած  իրական սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են, առնվազն հանրային մակարդակով  և նաև կան որոշակի քրեական գործեր և այդ քրեականգործերի քննության բարեհաջող դատական հրապարակային փուլին անցնելու ընթացքում եսկարծում եմ, որ այդ հարցերի բոլոր պատասխանները շատ բացահայտ ձեւով կհնչեն։ 

Ես նկատի ունեմ պրոցեսը ոչ մոռացված է, ո՛չ, պրոցեսը գնում է և պրոցեսը գնալու է  մինչևվերջ ուրիշ տարբերակ չկա»,- եզրափակեց իր խոսքը վարչապետ Փաշինյանը։

Այս թեմայով
am