Երբեք չեք լսի, որ տեղափոխվել եմ Չինաստան. Տոնի Կրոս

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ մադրիդյան ակումբում: Ընդ որում, գերմանացին չի բացառել, որ կարիերան կավարտի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Ես հաստատ մտադիր եմ այս երեք տարիների ընթացքում մնալ այստեղ: Երբ դառնամ 33 տարեկան, լավ պահ կլինի մտածել, թե ինչպես եմ ինձ զգում ֆիզիկապես և արժե արդյոք շարունակել ֆուտբոլ խաղալ:
Ամեն դեպքում, դուք հաստատ չեք լսի, որ Կրոսը տեղափոխվել է Չինաստան, կամ նման մի բան: Մոռացեք դրա մասին: Գնա՞լ Գվարդիոլայի մոտ «Մանչեսթեր Սիթի»: Ես ինձ չեմ կարող պատկերացնել ուրիշ տեղ»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Besoccer-ը:

Տոնի Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից: Ավելի վաղ գերմանացի կիսապաշտպանը պաշտպանել է Մյունխենի «Բավարիայի» և Լևերկուզենի «Բայերի» գույները:

Այս թեմայով
am