Բունդեսլիգայում մեկ խաղում կթույլատրվի 5 փոփոխություն կատարել

Գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում կթույլատրվի մեկ խաղում 5 փոփոխություն կատարել: Այս մասին գրում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Նման որոշումը կապված է պանդեմիայի ընթացքում ֆուտբոլիստների դադարի և նրանց հնարավոր վնասվածքներից խուսափելու հետ:

Մայիսի 8-ին ՖԻՖԱ-ն թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:

Այս թեմայով
am