9-ամյա երեխան ցած է ընկել 2-րդ հարկից․ նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն:

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»:

Այս թեմայով
am