Հաճելի է, երբ թիմակիցներիդ հետ կարողանում ես իրենց լեզվով խոսել. Մխիթարյան

Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է մի քանի օտար լեզվի: Հեռավար ձևաչափով պատասխանելով երկրպագուների հարցերին՝ նա պատմեց, որ երբ Գերմանիա է տեղափոխվել, լեզվի հետ կապված դժվարություններ են ի հայտ եկել: Գերմաներենը հեշտ չէ, բացի դրանից՝ Մխիթարյանն ասում է, որ այդ լեզուն չէր սիրում, բայց քանի որ այդ երկրում էր, պետք է նաև լեզվին տիրապետեր: Իտալիայում էլ իտալերեն է սովորել:

«Ե՛վ ինձ է հաճելի լեզու իմանալ, և՛ հաճելի է, երբ թիմակիցներիդ հետ կարողանում ես իրենց լեզվով խոսել»,- ասաց Հենրիխը:

Այս թեմայով
am