Վարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է եւ կազմել կազմել 61 տոկոս.Մելքումյան

Վարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է եւ կազմել կազմել 61 տոկոս: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, 3,8 տրիլիոն դրամի չափով վարկերից մոտ 300 մլրդ դրամը տրամադրվել են վարկային կազմակերպությունների կողմից: «Դեպոզիտները եւս ավելացել են՝ 3,5 տրիլիոն դրամով»:


«Վերջին 4 տարում նկատվում է զգալի աճ, սակայն ո՞ւր են գնում այդ վարկերը: Դրանց փոքր մասն է միայն հիմնական միջոց դառնում: Այլ կերպ ասած՝ վարկերը չեն գնում իրական հատված: Դա նշանակում է, որ դեռ անելիք ունենք»,-նշեց պատգամավորը:

 

Այս թեմայով
am