Լեւոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանից պահանջվեց ընդամենը երկու ժամ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տանելու համար:

Այսօր անցկացվում են մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Լեւոն Արոնյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ մրցամարտը սկսեց սպիտակ խաղաքարերով:

Մեր շախմատիստը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ շուտով դիրքային մեծ առավելություն ստացավ: Փորձառու Վասիլի Իվանչուկը դիմացավ մինչեւ 24-րդ քայլը, որից հետո կանգնեցրեց ժամացույցը, որի վրա մնացել էր ընդամենը 11 րոպե ժամանակ:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար: Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով:

նյութի աղբյուրը՝http://araratnews.am/le%D6%82on-aronyaneh-haghthec-vasili-ivanchukin/

Այս թեմայով
am