ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ այսօր հանդիպել է դեսպանատանն առնթեր ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, նրանց նախաձեռնությամբ կազմել են հայրենիք վերադառնալուն սպասողների ցուցակ: Հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

«Կազմված ցուցակը փոխանցվել է դեսպանատանը հրապարակման համար՝ քաղաքացիների խնդրանքով:

Դեպի Երևան մեկ ուրիշ թռիչք կազմակերպելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչության կողմից ցուցակը կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորում է, որ ցուցակում ընդգրկված առաջնահերթ քաղաքացիների անունով առաջիկա չվերթի համար դուրս կգրվեն տոմսեր (համապատասխան թույլտվությունն ստանալու դեպքում)»:

Այս թեմայով
am