Մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ. Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այս փուլում մոբիլիզացվել է 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ Վրաստանի առողջապահական համակարգը կկարողանա օրական հարյուրավոր վարակակիրներ ընդունել:

«Հիվանդանոցների պատրաստվածությունը ստուգվում է ամեն օր: Այս փուլում մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ երկրի առողջապահական համակարգը կկարողանա, առանց որևէ խոչընդոտի, օրական ընդունել  հարյուրավոր վարակակիրների:

Զուգահեռաբար, հիմնվելով այն բանի վրա, որ իրականացնում ենք ընտանեկան բժիշկների ինտենսիվ վերապատրաստումներ, կարող ենք ասել, որ լրացուցիչ կարանտինային գոտում կարող ենք տեղակայել այն հիվանդներին, ովքեր հոսպիտալացման կարիք չունեն և որոնց  բուժումը կանցնի կարանտինային գոտում` բժիշկների վերահսկողության ներքո:

Ընդհանուր առմամբ 10 հազար հիվանդ: Դա այն է, ինչ մենք կարող ենք առանց խոչընդոտների անել մեկ ամսվա ընթացքում»,- հայտարարել է Տիկարաձեն:

Այս թեմայով
am