Բակո Սահակյանը խորհրդակցություն է անց կացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ և կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել և շտկել առկա բացերն ու թերացումները:

Այս թեմայով
am