ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցը տեղի է ունցել հայկական կողմի նախաձեռնությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԱԳ նախարարները քննարկել են COVID-19-ի համավարակի հետ կապված իրավիճակը երկրներում, ինչպես վարակի տարածմանը հակազդելուն և բացասական հետևանքների չեզոքացմանն ուղղված քայլերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ։

Ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք է գրանցվել, hիվանդների ընդհանուր քանակը հասել է 8672-ի, հայտնում է օպերատիվ շտաբը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։

 

Այս թեմայով
am