Մի «անմեղ շպրտված» խոսքի պատմություն. Վարչապետը զրպարտու՞մ է.YerevanToday

«Ես իմ հրաժարականը տվել եմ ապօրինի զենքի փոխադրումների մասին վարչապետի հայտարարությունից առաջ՝ ապրիլի 4-ին, մի քանի օր առաջ էի ազատման դիմումս ներկայացրել վաչապետին,  և հետևաբար` այդ հայտարարության հիմքերի մասին ոչինչ չգիտեի»,- YerevanToday-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը՝ նշեց ավիացիոն ոլորտի գիտակ Հակոբ Ճաղարյանը, որն ապրիլի 8-ին պաշտոնանկ արվեց հրաժարականի սեփական դիմումի համաձայն։

Վարչապետի՝ արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հայտնի չեն նախկին իշխանությունների որոշ պաշտոնյաների հետ հանցավոր համաձայնությամբ մեր ավիացիայով ապօրինի զենքի տեղափոխման դրվագներ, և վստահեցնում է, որ ինքը չէ այն մարդը, ով կարող էր հարազատ ոլորտի մասին նման տեղեկություններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Իմ տեղեկություններով, հայկական գրանցմամբ (իրական լիցենզիայով) օդանավերը երբեք զենք չեն տեղափոխել, ավելին՝ ոչ մի անօրինական գործունեություն չեն ծավալել, բայց ընդգծում եմ՝ իմ տեղեկություններով: Ես այդպիսի տեղեկություն վարչապետին չեմ տրամադրել, ես չեմ տիրապետում այդպիսի տեղեկատվության»,- ընդգծեց ավիացիոն գծով վարչապետին մեկ տարվա խորհրդական եղած պարոն Ճաղարյանը:  

Հիշեցնենք, ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ի պատասխան՝  լայվի ընթացքում արել է հերթական սենսացիոն հայտարարությունն առ այն, որ այսօր հայկական  քաղավիացիայի թռիչքները դեպի Եվրոպա լիցենզիայից զրկելու միջազգային աղմուկ հանած հայտնի դեպքի պատճառը քաղավիացիայի՝ իր նշանակած պետ Տաթևիկ Ռևազյանի անկարողունակությունն ու ձախողումը չէ, այլ նորից նախկիններն են մեղավոր: «Նախկին պաշտոնյաների  հանցավոր անփութության ատճառով  երկրար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան  երկրներում ներգրավված են եղել ապօրինի զենքերի վաճառքի մեջ: Եվ դա կապ է ունեցել հայաստանյան ենթադրաբար կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի առթիվ զանգեր են եղել ՔԱԿ և դրանք թաքցվել են կառավարությունից և կոծկվել են քաղավիացյային պաշտոնայների կողմից՝ ենթադրվող կոռուպցիոն պատճառներով, ինչի արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ եղել է այսօր»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս փաստի առնչությամբ արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր, թիրախում նախկին պաշտոնյաներն են:

Մանրամասները՝ YerevanToday-ում

Այս թեմայով
am