Արցախում առաջին վարակակիրը մասնակցել է համապետական ընտրություններին. զրույց Արցախի ԿԸՀ նախագահի հետ

Արցախում ապրիլի 14-ին նախատեսված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց 50+ 1 տոկոս ձայն ստանալ, ինչի արդյունքում ամենաշատ ձայներ ստացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և 2-րդ տեղում հայտնված արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պետք է պայքարեն երկրորդ փուլի համար։

Վերջին օրերին, սակայն, պաշտոնապես հայտարարվեց Արցախում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին: Արդյո՞ք այս պարագայում տեղի կունենան ընտրությունները: Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու համար այս պահին կապ ենք հաստատել Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ:

Կորոնավիրուսի վարակակիր քաղաքացին Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքից է, նա օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընտրություններին, նրա հետ շփում ունեցած բոլոր անձանց հետ աշխատանք է տարվում հենց տեղում՝ պատկան մարմինների միջոցով: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Հարցին՝ ո՞րն է նրա հետ շփված անձանց շրջանակը, Արզումանյանը պատասխանել է, որ խոսքը ամբողջ համայնքում ընտրական գործընթացին և ոչ միայն այդ գորշծընթացին մասնակից բոլոր քաղաքացիների հետ տարվող աշխատանքի մասին է, ընտրության մասնակիցների՝ թվով 70 քաղաքացիների մասին է խոսքը:

Արզումանյանը հայտնել է, որ նախկին ընտրությունների դինամիկան հաշվի առնելով՝ այս անգամ այս համայնքում քաղաքացիների մասնակցությունն այնքան էլ ակտիվ չէր, իսկ վարակակիր անձի քվեարկությունից հետո տեղամաս այցելել են 20 քաղաքացիներ:

Արդյո՞ք քվեարկությանը մասնակցել են միայն այդ համայնքի մասնակիցներ: Այս հարցին ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ սովորաբար ընտրողները, տվյալ դեպքում Միրիկ համայնքում, ընտրությանը մասնակցում են իրենց հաշվառման ցուցակներով, այսինքն՝ միայն այդ համայնքի ընտրողներն են մասնակցել:

 

Այս թեմայով
am