«Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ». Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը մարտի 24-ին ևս մեկ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու վերաբերյալ:

Այդ մասին ապրիլի 8-ին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ առայսօր միջնորդությունը քննության չի առնվել՝ այն հիմնավորմամբ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի:
«Մեզ հարցը ներկայացվում է այնպես, ինչպես դա բացառապես Ա. Դանիբեկյանի անձնական խնդիրն է, և ոչ ոք չի կարող այդ անձնական խնդրի վերաբերյալ որևէ բացատրություն պահանջել:

Օրինակ՝ եթե ասեն, որ վարչապետը հիվանդ է, 3 շաբաթ աշխատանքի չի գալու, հասկանալի է, որ իշխանությունները պարտավոր են լինելու նրա առողջական խնդրի վերաբերյալ ինչ-որ տվյալ հաղորդել ժողովրդին, որովհետև դա միայն իր խնդիրը չէ: Նույնը՝ Աննա Դանիբեկյանի դեպքում»,- նշեց Հ. Ալումյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի նախագահն իրենց գրավոր հավաստրացրել է, որ տվյալ միջնորդության հարցը քննելու իրավասություն ունի միայն Ա. Դանիբեկյանը: Մինչդեռ դատարանի նախագահը, որ տարիներ շարունակ նաև դատավոր է աշխատել, անտեղյակ է ԲԴԽ նախագահի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումից: Իսկ որոշման մեջ ասվում է. «Դատական գործի շրջանակում հանձննված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում, կամ՝ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է:

Իսկ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում միջնորդությունները ծրագրի միոջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև»:

Հ. Ալումյանը պնդեց, որ դատարանի նախագահը, կամ չիմանալով ԲԴԽ այդ որոշման մասին, կամ, իմանալով հանդերձ, միտումնավոր ձգձգում է իրենց միջնորդությունների քննարկումը: Նրա վկայությամբ՝ դատավորի աշխատակազմից դադարել են իրենց հեռախոսազանգերին պատասխանել:

«Այստեղ գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ»,- գնահատեց Հ. Ալումյանը:

Այս թեմայով
am