Երեւանի խնդրանքով Ռուսաստանը կարտահանձնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է հայաստանցի գործընկերների խնդրանքը` ավազակության համար հետախուզվող Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, գերատեսչունում հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

2019 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր Զելենոգրադում Սարգսյանի ձերբակալման մասին, որը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից` ավազակության, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով: Այս հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկումն է:

 

Այս թեմայով
am