Վրաստանում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել. Новости-Грузия

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր 86-ամյա կին է մահացել, որին հոսպիտալացրել էին երկու շաբաթ առաջ: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, վերջինս մահացել է կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի պատճառով առաջացած բարդությունների հետևանքով:

Այսպիսով, Վրաստանում Covid-19-ից մահացածների թիվը հասել է 3-ի: Ավելի վաղ Թբիլիսիի համալսարանական հիվանդանոցում մահացել էին 81-ամյա և 79-ամյա կանայք:

Բացի այդ, նշվում է, որ այսօր ապաքինվել է ևս 7 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 46-ի: Ապրիլի 7-ի դրությամբ՝ երկրում վարակվածների թիվը կազմում է 195 մարդ:

Այս թեմայով
am