Այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է հաստատված նոր դեպքերի թվին. Բաբկեն Թունյան

Այսօր առաջին օրն է, երբ օրական կտրվածքով կորոնավիրուսից բուժվածների թիվը (25) գերազանցեց հաստատված նոր դեպքերի թվին (20)։ Սա նշանակում է, որ կորոնավիրուսով փաստացի հիվանդների (բուժվողների) թիվը երեկվա համեմատ նվազեց 5-ով՝ 763-ից իջնելով 758։ Սա շատ լավ ցուցանիշ է։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հույս ունենանք, որ առաջիկայում այս միտումը կպահպանվի, փաստացի բուժվողների թիվը աստիճանաբար կնվազի, ինչը թույլ կտա մեզ մտածել սահմանափակումները աստիճանաբար մեղմացնելու և ի վերջո վերացնելու մասին։

ԲԱՅՑ, սա ոչ թե մեզ պետք է «արխայնացնի», այլ հակառակը՝ ավելի զգուշավոր ու կարգապահ դարձնի, քանի որ արդեն գրանցված այս փոփոխությունը և հնարավոր դրական տեղաշարժը արտակարգ ռեժիմի կանոնները պահպանելու ուղղակի արդյունք է»,- գրել է պատգամավորը:

Այս թեմայով
am