Facebook-ն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին

Facebook սոցցանցն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին՝ Covid-19-ի դեմ պայքարելու նպատակով։ Ընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալներն անանուն են լինելու, գրում է Tjournal-ը։

Facebook-ը հայտարարել է, որ նոր գործիքներ կներմուծի, որոնք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օգտատերերի տեղակայման մասին տվյալները թույլ կտան․

• Հաշվարկել հավանականությունը, ըստ որի մարդիկ նույն թաղամսում շփում կունենան միմյանց հետ

• Տեղեկանալ շրջաններում կամ թաղամասերում շարժման միտումների մասին՝ որտեղ են առավել հաճախ լինում մարդիկ և ուր են գնում

• Կազմել շրջանների միջև սոցիալական կապի գործակից և կանխատեսել վիրուսի տարածման հավանականությունը։

Ընկերությունը պնդում է, որ չի հետևելու կոնկրետ մարդկանց տեղաշարժին, իսկ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է լինելու։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։

Այս թեմայով
am