Ինչո՞ւ են բարձրանում գները եւ ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը. Փաշինյանը նշեց պատճառները

Այնպես չէ, որ ամեն ինչ թանկացել է. օրինակ բենզինը, դիզվառելիքը էժանացել են, օրինակ շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու իշխանությունները չեն վերահսկում գնաճը, Փաշինյանը պատասխանեց. «Այո, պետությունը կարող է վերահսկել գները, բայց դրա հետեւանքով կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ խանութներից ապրանքներն ուղղակի անհետանան: Պետք է այնպես անել, որ առեւտուրը լինի շահավետ դա իրականացնողների համար: Այո, պետք է հետեւել, որ այդ առեւտուրը գերշահույթներ չբերի մարդկանց: Այո, ես ընդունում եմ, ո այստեղ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ տեղի չունենա անվերահսկելի գնաճ, կամ լինի տրամաբանական: Նաեւ սոցիալական փաթեթներով կարողանանք դա հավասարակշռել»-ասաց Փաշինյանը: Նա նաեւ նլատեց, որ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. «Եթե խուճապային, տարերային գնումներ են տեղի ունենում, անխուսափելիորեն գնաճ է տեղի ունենալու:

Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ քննարկումներ են լինում իմբիրի գնաճի թեմայով: Ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում: Մինչեւ որ մեր հայրենակիցներից մեկն ինձ վիդեո-նամակ ուղարկեց, որտեղ հավաստիացնում էր, որ 100 տոկոսով երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի: Անգամ ցույց էր տվել, թե ինչպես պետք է իմբիրը կտրտել, որ չվարակվես: Ես հասկացա, թե ինչու է իմբիրը թանկանում: Երբ բոլորը շտապում են իմբիր գնելու, քանի որ քանակն էլ անսահմանափակ չէ, ապա գները սկսել են բարձրանալ»,-ընդգծեց վարչապետը:

Այս թեմայով
am